«Էյբարի» կիսապաշտպան Գոնսալո Էսկալանտեն կարող է ամռանը դառնալ «Լացիոյի» խաղացող, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը:
Հռոմեացիները գործնականում պայմանավորվել են արգենտինացի կիսապաշտպանի հետ պայմանագրի մանրամասների շուրջ և այն պետք է ստորագրեն հաջորդ ամռանը, երբ նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ:
Էսկալանտեն «Էյբարի» ֆուտբոլիստ է 2016-ի հունվարից ՝ տեղափոխվելով «Կատանիայից»: Այս մրցաշրջանում 26-ամյա ֆուտբոլիստը 17 հանդիպում է անցկացրել ակումբի մարզաշապիկով: