Լա լիգայի 16-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալել էր «Էյբարին»։
Հանդիպման 8-րդ րոպեին Մարտին Բրեյթուեյթը վրիպեց 11-մետրանոց նշակետից։ 27-րդ րոպեին Բրեյթուեյթը գրավեց մրցակցի դարպասը, սակայն գոլը չեղարկվեց VAR համակարգի օգնությամբ։
Հանդիպման հաշիվը բացեց «Էյբարը»։ 57-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Կիկե Գարսիան։ 67-րդ րոպեին «Բարսելոնան» հավասարեցրեց հաշիվը։ Աչքի ընկավ Ուսման Դեմբելեն։ Խաղն ավարտվեց 1-1 հաշվով։
Այս արդյունքից հետո «Բարսելոնան» միավորների քանակը հասցնում է 25-ի ու 6-րդն է մրցաշարային աղյուսակում։ «Էյբարը» 16 միավորով 14-րդն է Լա լիգայի մրցաշարային աղյուսակում։