Լա լիգայի 19-րդ տուրում «Աթլետիկոն» հյուրընկալվել էր «Էյբարի» նկատմամբ։
12-րդ րոպեին տանտերերին առաջ մղեց դարպասապահ Մարկո Դմիտրովիչը, որն անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը։ Մինչև ընդմիջում «Աթլետիկոն» հավասարեցրեց հաշիվը։ Աչքի ընկավ Լուիս Սուարեսը։
Խաղավերջում Սուարեսը անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածն ու հաղթանակ պարգևեց իր թիմին։
«Աթլետիկոն» հաղթեց 2-1 հաշվով ու միավորների քանակը հասցնելով 44-ի՝ շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակում։