Ֆուտբոլասերների ուշադրությանն ենք ներկայացնում այսօր՝ փետրվարի 5-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։
Հանդիպումների քանակն այսօր այդքան էլ շատ չէ։ Երևանի ժամանակով 23։45-ին կմեկնարկի Ա Սերիայի միակ հանդիպումն այսօր․ «Ֆիորենտինան» սեփական հարկի տակ կընդունի «Ինտերին»։
Եվս մեկ հանդիպում կկայան Բունդեսլիգայում․ Բեռլինում «Հերտան» սեփական հարկի տակ կընդունի «Բավարիային»։ Հանդիպման մեկնարկը՝ 23։00-ին։
Մեկ հանդիպում էլ կկայանա Լա Լիգայում։ Ուղիղ կեսգիշերին կմեկնարկի «Դեպորտիվո Ալավես» — «Ռեալ Վալյադոլիդ» հանդիպումը։
Պորտուգալիայի առաջնությունում կկայանա 5 հանդիպում, որոնցից կարելի է առանձնացնել «Բենֆիկա» — «Վիտորիա» և «Մարիտիմո» — «Սպորտինգ» հանդիպումները։ Երկու խաղերն էլ կմեկնարկեն 23։00-ին։