«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան բարձր է գնահատում թիմի կիսապաշտպան Ֆերնանդինյոյին․
«Իհարկե ցանկանում եմ, որպեսզի Ֆերնանդինյոն մնա թիմում։ Գերվստահ եմ, որ նա կմնա և կշարունակենք աշխատել առաջիկա տարիներին։
Նա առաջին իսկ օրվանից ինձ տպավորել է։ Ապացուցելու ոչինչ չկա, հարցը տարիքի և անձամբ իր ցանկության մասին է։
Նա լավ գիտի ինչ դեր ունի ակումբում։ Ֆերնանդինյոն «Մանչեսթեր Սիթիի» ամբողջ պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»,- մասնագետի խոսքն է մեջբերել Goal.com-ը։
Բրազիլացին 2013 թվականին Դոնեցկի «Շախտյորից» է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։