«Միլանը» պաշտոնապես հայտարարեց թիմի գլխավոր մարզիչ Մարկո Ջամպաոլոյին հեռացնելու մասին:
«Ակումբը շնորհակալ է Մարկոյին կատարած աշխատանքի համար ու լավագույնն է մաղթում նրան հետագա կարիերայում», — ասված է «Միլանի» հայտարարության մեջ:
Ջամպաոլոն «Միլանը» գլխավորել էր անցած ամառ՝ Ջենարո Գատուզոյի հեռացումից հետո:
Նախքան «Միլանը» գլխավորելը աշխատել է «Կալյարիում», «Սիենայում», «Կատանյայում», «Բրեշիայում», «Էմպոլիում», «Սամպդորիայում» և մի շարք այլ իտալական թիմերում:
7 տուրերից հետո «Միլանը» զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը՝ ակտիվում ունենալով 9 միավոր: Առաջատար «Յուվենտուսին» «ռոսոներիները» զիջում են 10 միավորով: