Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին առաջին հանդիպումն է անցկացրել «Դերբի Քաունթիի» կազմում:
34-ամյա հարձակվողը ավագի թևկապով դուրս է բերել իր թիմին խաղադաշտ և հանդիպման 45-րդ րոպեին դարձել է գոլային փոխանցման հեղինակ: «Բարնսլիի» դեմ հանդիպումը ավարտվել է «Դերբի Քաունթիի» հաղթանակով՝ 2:1 հաշվով:
Հիշեցնենք, որ Ռունին անգլիական ակումբի հետ պայմանագիր էր կնքել անցած ամռանը։ Ռունին նաև ընդգրկված է թիմի գլխավոր մարզիչ Ֆիլիպ Կոկուի մարզչական շտաբում: