Անգլիական «Դերբիի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ուեյն Ռունին հայտնել է, որ մտադիր է մարզչական կարիերա սկսել, տեղեկացնում է Daily Mail-ը:
«Վերջին տարիների ընթացքում հասկացա, որ ստեղծված եմ գլխավոր մարզիչ դառնալու համար: Ցանկանում եմ գնալ Ջերարդի և Լեմպարդի ճանապարհով:
Հույս ունեմ, որ հաջողությամբ կկատարեմ իմ պարտականությունները «Դերբիում» և հետագայում էլ կմարզեմ այս հրաշալի ակումբը»,- ասել է Ռունին:
Հիշեցնենք, որ ակումբը գլխավորելու հավակնորդների թվում է «Չելսիի» նախկին ավագ Ջոն Թերին: