Անգլիայի գավաթի խաղարկությունում հայտնի դարձավ քառորդ եզրափակչի վերջին մասնակիցը։
«Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 3-0 հաշվով առավելության հասավ «Դերբիի» նկատմամբ ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
«Կարմիր սատանաների» կազմում դուբլ գրանցեց Օդիոն Իգալոն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Լյուկ Շոուն։