Ֆուտբոլասերների ուշադրությանն ենք ներկայացնում այսօր՝ փետրվարի 4-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։
Հանդիպումների քանակն այսօր այդքան էլ շատ չէ։ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին կմեկնարկի խաղային օրվա գլխավոր դիմակայությունը․ լոնդոնյան դերբիում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ կընդունի «Չելսիին»։ Թիմերը մրցաշարային աղյուսակում հարևաններ են՝ իրենց ակտիվում ունենալով 33-ական միավոր։
🏆
Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակչի շրջանակում այսօր կկայանա մեկ հանդիպում՝ «Բետիսը» սեփական հարկի տակ կընդունի «Աթլետիկին»։ Հանդիպման մեկնարկը՝ ուղիղ կեսգիշերին։
🇬🇷🏆
Հունաստանի գավաթի 3-րդ փուլի շրջանակում կակայանան մի շարք հանդիպումներ, որոնցից կցանկանանք առանձնացնել «Ապոլլոն Սմիրնիս»-ԱԵԿ պատասխան հանդիպումը (առաջին խաղում ԱԵԿ-ը հաղթել էր 2-0 հաշվով)։ Հիշեցնենք, որ «Ապոլլոնի» կազմը մերջերս համալրել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Անդրե Չալըշըրը։ Հանդիպման մեկնարկը՝ 21։30-ին։