Հայաստանի ազգային հավաքականի և «Արարատ-Արմենիայի» նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը պաշտոնապես ներկայացվել է ղազախական «Տարազի» գլխավոր մարզչի պաշտոնում։
Մինասյանն արդեն ներկայացվել է «Տարազի» գլխավոր մարզչի պաշտոնում։
«Կարծում եմ՝ մենք լավ կաշխատենք ձեզ հետ։ Յուրաքանչյուր ֆուտբոլիստի հետ կցանկանայի անհատական հանդիպում ունենալ»։
Մինասյանին կօգնի Արթուր Մկրտչյանը, որի հետ նա արդեն 10 տարի է՝ աշխատում է։ Հայ մասնագետի մարզչական շտաբում ընդգրկված են նաև Ալեքսանդր Կուչման, Արսլան Սատուբալդինը, Սամատ Նաուրիզբաևը, որոնք ևս ներկայացվել են ֆուտբոլիստներին։