Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը վնասվածք է ստացել ԱՊԼ-ի 21-րդ տուրի «Սաութհեմփթոնի» դեմ խաղում (0-1):
26-ամյա հարձակվողը լքել է դաշտը հանդիպման 75-րդ րոպեին։ Նրան փոխարինեց Էրիկ Լամելան։
Sky Sports-ի փոխանցմամբ՝ Քեյնը մկանային վնասվածք է ստացել։ Դաշտից դուրս գալիս նա բռնել էր ձախ ոտքի ազդրի հետին մկանը։ Evening Standart-ի լրագրողներից մեկի փոխանցմամբ էլ՝ Քեյնը լքել է մարզադաշտը հենակների օգնությամբ։
Քեյնի վնասվածքի վերաբերյալ դեռևս որևէ պաշտոնական տեղեկություն չկա։