Ֆուտբոլասերների ուշադրությանն ենք ներկայացնում այսօր՝ փետրվարի 2-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։
⚽ Անգլիա
Այսօր ԱՊԼ-ում կկայանան 4 հանդիպումներ․ «Շեֆիլդ Յունայթեդը» սեփական հարկի տակ կընդունի «Վեստ Բրոմվիչին», իսկ «Վուլվերհեմփթոնը»՝ «Արսենալին»։ Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 22։00-ին։
«Մանչեսթեր Յունայթեդը» կհանդիպի «Սաութհեմփթոնի» հետ, իսկ «Նյուքասլը»՝ «Քրիսթալ Փելասի»։ Հանդիպումների մեկնարկը՝ 00։15-ին։
📺 «Արսենալի» և ՄՅՈւ-ի մասնակցությամբ հանդիպումների հեռարձակումը նախատեսված է Հ2 հեռուստաընկերության ուղիղ եթերում։
🇮🇹🏆
Իտալիայի գավաթի կիսաերզափակչում կկայանա ապենինյան սուպերկլասիկոն․ «Ինտերը» սեփական հարկի տակ կընդունի «Յուվենտուսին»։ Մրցակիցների վերջին հանդիպումը Ա Սերիայի շրջանակում ավարտվել էր Կոնտեի թիմի հաղթանակ․ կկարողանա՞ն այսօր թուրինցիները ռևանշի հասնել։ Հանդիպման մեկնարկը՝ 23։45։
🇪🇸🏆
Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակչի շրջանակում այսօր կկայանա մեկ հանդիպում՝ «Ալմերիան» սեփական հարկի տակ կընդունի «Սևիլյային»։ Հանդիպման մեկնարկը՝ ուղիղ կեսգիշերին։