«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը դժգոհ է թիմում իր կարգավիճակից։ Վալիացին ուզում է եկող ամառ հեռանալ թիմից։ Այս տեղեկությունը պնդում է լրագրող ու ինսայդեր Գիլեմ Բալագեն։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ Բեյլը դժգոհ է, որ ՉԼ երկրորդ տուրի՝ «Բրյուգեի» հետ խաղին մնացել է պահեստայինների նստարանին։ Վալիացին լիովին պատրաստ է եղել խաղին, բայց «Ռեալի» մարզիչ Զինեդին Զիդանը նրան չի ընդգրկել մեկնարկային կազմում։
Բեյլը կարծում է, որ մադրիդցիների մարզչական շտաբը իր հանդեպ անարդար է։
Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը ևս 3 տարի ուժի մեջ է։