«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կերկարաձգի ակումբի հետ գործող պայմանագիրը։ Marcа-ն հայտնում է, որ կողմերը վերջնական համաձայնության են հասել։
Պարբերականը հայտնում է, որ համաձայնագիրը կնքվելու է 2020 թվականի ամռանը․ այն նախատեսված է լինելու մինչև 2022 թվականը։
32-ամյա ֆրանսիացին «արքայական» ակումբում է 2009 թվականից։ Լա լիգայի ընթացիկ առաջնությունում Բենզեման 17 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։