Մադրիդի «Ռեալը» վերսկսել է մարզումները Սուրբծննդյան տոների դադարից հետո։
Ինչպես տեղեկանում ենք «արքայական» ակումբի պաշտոնական կայքից, «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտում «Ռեալը» բաց մարզում է անցկացրել ու երկրպագուների հետ ճանապարհ է դրել 2019 թվականին։
Տարին հեշտ չստացվեց «Ռեալի» համար։ Երկրպագուները եկել էին աջակցություն ցուցաբերելու իրենց սիրելի ֆուտբոլիստներին։
«Արքայական» ակումբը 2020 թվականի առաջին հանդիպումը կանցկացնի հունվարի 4-ին՝ մրցելով «Խետաֆեի» հետ։