Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Դավիդ Լուիզը խոսել է իր թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Միկել Արտետայի մասին.
«Իմ կարծիքով, Արտետան կդառնա աշխարհի լավագույն մարզիչներից մեկը: Ես խաղացել եմ շատ մարզիչների գլխավորությամբ:
Նա ֆուտբոլ խաղացել է և խելացի մարդ է: Կարծում եմ՝ նա կդասվի լավագույնների շարքին: Այս պահին մեր աշխատանքը՝ նրան օգնելն է, որովհետև շատերը կասկածում են նրա հնարավոր հաջողությունների վրա, բայց ես հավատում եմ նրա ֆուտբոլային փիլիսոփայությանը»,-ասել է Լուիզը: