«Չելսիի» նորանշանակ գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնել թիմի կազմը։
Sky Sports-ը տեղեկացնում է, որ գերմանացի մասնագետը ցանկանում է ձեռք բերել Բունդեսլիգայի երկու խաղացողի։ Խոսքը «Բորուսիա» Դորտմունդի հարձակվող Էրլինգ Հոլանդի և «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբայի մասին է։
Ալաբան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակ է ստանալու։ Սակայն ավստրիացու համար պայքարում է նաև «Ռեալը»։
Հոլանդի համար «Չելսին» պետք է մեծ գումարներ ծախսի։ Նրա ծառայություններով ևս հետաքրքրված է նաև «Ռեալը»։