Թուրինի «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը նշում է ծննդյան 43-ամյակը։ Բուֆֆոնը, չնայած տարիքին, չի կորցրել կիրքն ու սերը ֆուտբոլի նկատմամբ։ Նա խաղում է նաև այսօր ու պատրաստ է անգամ ևս մեկ տարով երկարաձգել պայմանագիրը թուրինյան թիմի հետ։
Իր երկար տարիների կարիերայի ընթացքում Բուֆֆոնը մի քանի անգամ հայտնվել է նաև Armsport-ի ֆոտոլրագրող Գևորգ Ղազարյանի ֆոտոխցիկի առջև։
Բուֆֆոնը կարիերայի ընթացքում 10 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, 5 անգամ հաղթել է Իտալիայի գավաթը։ Նա 2006 թվականի Աշխարհի չեմպիոն է Իտալիայի հավաքականի կազմում։