«Լիլի» պաշտպան Գաբրիելը հայտնվել է «Արսենալի» հետաքրքրության ոլորտում:
Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Միկել Արտետան ցանկանում է ձեռք բերել բրազիլացի ֆուտբոլիստին, քանի որ պաշտպանությում թիմը լուրջ խնդիրներ է ունենում: Հնարավոր գործարքը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ, երբ բացվի տրանսֆերային պատուհանը: Այդ մասին հայտնում է birminghammail-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Արսենալի» ղեկավարությունը նախատեսում է ուժեղացնել թիմի կազմը «Լեսթերի» կիսապաշտպան Ուիլֆրիդ Նդիդիին ձեռք բերելով: