Ֆուտբոլասերների ուշադրությանն ենք ներկայացնում այսօր՝ հունվարի 26-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։
🏴⚽ Անգլիա
Այսօր Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի շրջանակում կկայանան 4 հանդիպումներ։ «Քրիսթալ Փելասը» սեփական հարկի տակ կընդունի «Վեսթ Հեմին», «Նյուքասլը» ՝ Բիելսայի «Լիդսին»։ Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 22։00-ին։
Մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում հանգրվանած «Մանչեսթեր Սիթին» կհյուրընկալվի առաջնության հետնապահներից մեկին՝ «Վեսթ Բրոմվիչին» (19-րդ հորիզոնական)։
Սակայն ամենահետաքրքիր դիմակայությունը «Սաութհեմփթոնի» և «Արսենալի» միջև հանդիպումն է։ Մրցաշարային աղյուսակում թիմերը հարևաններ են՝ գտնվելով համապատասխանաբար 10-րդ և 11-րդ տեղում (29 և 27 միավոր)։ Կկարողանա՞ Արտետայի թիմը, որը վերջերս բավականին հաջող է հանդես գալիս, արտագնա հաղթանակ տանել՝ կիմանանք այսօր գիշերը։
Վերջին երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն այսօր գիշեր՝ 00։15-ին։
🇪🇸🏆 Իսպանիա
Իսպանիայի գավաթի խաղարկությունում կկայանան 3 հանդիպումներ․
«Վալյադոլիդ»-«Լևանտե» 22։00
«Ժիրոնա»-«Վիլյառեալ» 00։00
«Բետիս»-«Ռեալ Սոսեյդադ» 00։00