«Միլանի» գլխավոր մարզիչ Մարկո Ջամպաոլոն հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, վստահեցնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Թվիթերի իր էջում:
Սպասվում է, որ նրան կփոխարինի Ստեֆանո Պիոլին: Նրա վերջին ակումբը եղել է «Ֆիորենտինան»:
Ջամպաոլոն այս տարվա ամռանն էր գլխավորել «Միլանը»՝ Ջենարո Գատուզոյի հրաժարականից հետո:
Նախքան միլանյան ակումբ տեղափոխվելը՝ Մարկոն գլխավորել է «Կալյարին», «Սիենան», «Կատանյան», «Բրեշիան», «Էմպոլին», «Սամպդորիան» և մի շարք այլ իտալական ակումբներ:
7 տուրից հետո «Միլանն» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ իր ակտիվումունենալով 9 միավոր և 10 միավորով զիջելով առաջատար «Յուվենտուսին»: