«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղից առաջ խոսել է «գայլերի» հարձակվող Ադամա Տրաորեի մասին՝ համեմատելով նրան «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդիի հետ։
«Նա տաղանդավոր ֆուտբոլիստ է, ով գտել է մի մարզչի, որը շատ ճիշտ է իրեն օգտագործում։ Տրաորեն շատ վտանգավոր է։ Մեծ տարածություններում բարդ է պաշտպանվելը Ջեյմի Վարդիից, սակայն Տրաորեից պաշտպանվելը ավելի բարդ է, քանի որ նա չափազանց մեծ արագությունների է տիրապետում։ Ադաման կարող է շատ անհարմարություններ պատճառել»,-Կլոպի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
«Լիվերպուլ» — «Վուլվերհեմփթոն» հանդիպումը կկայանա վաղը՝ 20։30-ին։