Մադրիդի «Ռեալում» զղջում են, որ Սերխիո Ռեգիլոնին վաճառել են «Տոտենհեմին» և հաջորդ ամառ ցանկանում են վերադարձնել նրան: Արքայական ակումբը 24-ամյա պաշտպանի համար պատրաստ է 45 մլն եվրո վճարել, հայտնում է Sport.es-ը:
«Ռեալը» 2020 թվականի սեպտեմբերին է Ռեգիլոնին բաց թողել «Տոտենհեմ»: Սակայն մադրիդցիները երկու տարում ֆուտբոլիստին վերադարձնելու հնարավորություն ունեն: Հիմա, հաշվի առնելով մի շարք խնդիրները, այդ թվում՝ կադրային, «Արքայական ակումբը» լրջորեն մտածում է պայմանագրի այդ կետն ակտիվացնելու մասին:
Աշնանը «Տոտենհեմը» Ռեգիլոնի համար 35 մլն եվրո վճարեց, իսկ «Ռեալը» նրա համար պատրաստ է 10 մլն եվրո ավելի վճարել:
Սերխիոն Մադրիդից հեռացել է ակումբում իր կարգավիճակից գոհ չլինելու պատճառով. գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նրա հետ հույսեր չէր կապում: