«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մեյսոն Գրինվուդը ԱՊԼ-ի 19-րդ տուրի «Նյուքասլի» դեմ խաղում (4-1) գոլի հեղինակ դարձավ։
Ընթացիկ մրցաշրջանում երիտասարդ ֆուտբոլիստի համար սա արդեն 8-րդ գոլն էր բոլոր մրցաշարերում միասին։ Ինչպես հաղորդում է Opta-ն, Գրինվուդից շատ եվրոպական թոփ-5 առաջնություններում գոլ հեղինակած միակ երիտասարդը Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն է, ով 12 գոլ է խփել։
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում Գրինվուդը երեք գնդակ է խփել։
«Մանչեսթեր Յունայթեդ» — «Նյուքասլ» հանդիպման գոլերը կարող եք դիտել այստեղ։