«Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ ընդունել էր «Նյուքասլին»։
Օլե Գունար Սուլշերի թիմը Boxing Days-ը սկսեց վստահ հաղթանակով։ Հանդիպման հաշիվը բացեցին հյուրերը։ 17-րդ րոպեին Մեթյու Լոնգսթեֆը առաջ մղեց «Նյուքասլին»։
Հանդիպման մյուս գոլերը խփեցին «մանկունյանցիները»։ 24-րդ րոպեին աչքի ընկավ Անտոնի Մարսիալը։ 36-րդ րոպեին ՄՅՈւ-ին շեշտակի հարվածով առաջ մղեց Մեյսոն Գրինվուդը։ 41-րդ րոպեին Մարկուս Ռեշֆորդը մեծացրեց տանտերերի առավելությունը։ Երկրորդ կեսում ևս մեկ անգամ աչքի ընկավ Անտոնի Մարսիալը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը՝ 4-1։
ՄՅՈւ-ն այս հաղթանակից հետո վաստակած միավորների քանակը հասցնում է 28-ի ու բարձրանում է 7-րդ հորիզոնական։