Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր ՝ հունվարի 21-ին, նշում է ծննդյան 32 ամյակը։
ArmSport-ի խմբագրակազմը շնորհավորում է մեր հավաքականի ավագին ծննդյան օրվա առթիվ, մաղթում նորանոր հաջողություններ և ամենայն բարիք։
Հայկական ֆուտբոլի լեգենդար ներկայացուցիչներից մեկը, որը փայլուն մրցաշրջան է անցկացնում իտալական Ա Սերիայում, Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է, առաջին հայ ֆուտբոլիստը, որը հաղթել է եվրագավաթում, ինչպես նաև մի շարք այլ անհատական մրցանակների դափնեկիր։