Իտալիայի սուպերգավաթի խաղում «Յուվենտուսը» ուժերն է չափում «Նապոլիի» հետ։
64-րդ րոպեին թուրինցիներին առաջ է մղել Կրիշտիանու Ռոնալդուն։ Պորտուգալացին խփել է պաշտոնական խաղերում կարիերայի 760-րդ գոլն ու դարձել ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկուն պաշտոնական խաղերում։
Պորտուգալացի հարձակվողը շրջանցել է չեխ հարձակվող Յոզեֆ Բիցանին, որը 1931-ից 1955 թվականների ընթացքում 759 գոլ էր խփել։
Դեռևս դեկտեմբերին Ռոնալդուն շրջանցել էր նաև Պելեին (757):