«Լեսթերի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը կիսվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի «Լիվերպուլի» դեմ խաղի իր սպասելիքներով:
«Մենք ցանկանում ենք շարունակել առաջադիմել որպես թիմ: Մենք կենտրոնացած ենք առաջիկա խաղի վրա և անհամբեր սպասում ենք հանդիպմանը բարձր կարգի թիմի դեմ: Տեսնենք, թե ինչ արդյունքի կարող ենք հասնել», — Ռոջերսի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը:
«Լեսթերը» 39 միավորով Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում գրավում է երկրորդ տեղը՝ 10 միավոր զիջելով առաջատար «Լիվերպուլին»: Միևնույն ժամանակ, մերսիսայդցիները մեկ խաղ պակաս են անցկացրել:
«Լեսթեր» — «Լիվերպուլ» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 26-ին, սկիզբը ՝ Երևանի ժամանակով 24:00-ին: