ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչ Օլե-Գուներ Սուլշերը առաջիկա ժամանակներս չի հեռանա զբաղեցրած պաշտոնից։
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը՝ ՄՅՈՒ-ն վստահում է նորվեգացուն ու մտադիր չէ հեռացնել նրան։
Սուլշերին ղեկավարությունն աջակցում է ի դեմս փոխնախագահ Էդ Վուդվորդի, ինչպես նաև թիմի սեփականատեր Գլեյեր ընտանիքի։ Ակումբում հասկանում են, որ «Յունայթեդն» անցումային շրջանում է, իսկ նոր թիմի կառուցումը ժամանակատար է։
Այս մրցաշրջանում ՄՅՈՒ-ն 11 խաղից հաղթել է 3-ը, եթե չհաշվենք անգլիական լիգայի գավաթում 11-մետրանոցներով «Ռոչդեյլին» հաղթելը։