«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը մեկնաբանել է Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղում «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ արտագնա հաղթանակը (4-0):
«Մենք լավ գոլեր խփեցինք ու բավականին գրավիչ ֆուտբոլ խաղացինք լավ թիմի դեմ խաղում: Մենք արժանի էինք հաղթանակի, գուցե ոչ այդպիսի հաշվով: Մենք ցանկանում ենք մինչև վերջ գնալ: Ֆուտբոլիստներն այսօր վայելեցին իրենց խաղը»,-մասնագետի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: