NBA-ի կանոնավոր մրցաշրջանի մրցավեճում «Լոս Անջելես Լեյքերսը» պարտվեց «Լոս Անջելես Կլիպերսին»՝ 106:111 հաշվով:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը «Կլիպերսի» բասկետբոլիստ Կավայ Լեոնարդն էր, ով դաբլ-դաբլի հեղինակ դարձավ՝ 35 միավոր և 12 խափանում:
«Լեյքերսից» դաբլ-դաբլ ձևակերպեց Լեբրոն Ջեյմսը` 23 միավոր և 10 փոխանցում: Կայլ Կուզման վաստակեց 25 միավոր:
«Լեյքերսի» համար սա անընդմեջ չորրորդ պարտությունն էր: