Ֆրանսիական «Թուլուզի» կիսապաշտպան Կուադիո Կոնեն կարիերան կշարունակի Մյունխենգլադբախի «Բորուսիայում», տեղեկացնում է Sky Germany-ն:
Նշվում է, որ 19-ամյա ֆուտբոլիստը գերմանական ակումբի հետ 5 տարվա պայմանագիր է ստորագրել:
Հիշեցնենք, որ Լիգա 1-ի ներկայիս առաջնությունում Կոնեն մասնակցել է 19 հանդիպման և դարձել է մեկական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:
Հավելենք, որ «Բորուսիան» Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում վաստակել է 25 միավոր և զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը: