«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը պատմել է Միլանում մնալու և ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու ցանկության մասին.
«Ես երջանիկ եմ «Ինտերում»: Միլանը հիանալի քաղաք է: Իմ ակումբն ու գործակալը բանակցություններ է վարում, և ես հանգիստ եմ: Ցանկանում եմ «Միլանին» հնարավորինս շատ բան տալ: Այստեղ ինձ լավ եմ զգում:
Կոնտե՞ն. նա մարզիչ է, որն աշխատում է ֆուտբոլիստներին ֆիզիկական և տակտիկական առումով բարելավելու ուղղությամբ: Նրա ժամանումը Միլան մեծ դեր խաղաց ինձ համար: Նա ինձ ստիպեց աճել»,- ասել է Մարտինեսը:
Մարտինեսն «Ինտեր» է տեղափոխվել 2018 թվականի ամռանն արգենտինական «Ռասինգից»: