«Բարսելոնայի» ու «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստ Յայա Տուրեն աշխատանքի կանցնի Դոնեցկի «Օլիմպիկում», տեղեկացնում է Meta-ratings.com.ua-ն:
«Կարող եմ հավաստել, որ Տուրեն կմիանա մեր ակումբի մարզչական շտաբին: Հույս ունենք, որ նրա մեծ փորձն օգտակար կլինի մեզ համար»,-ասել է ակումբի նախագահ Վլադիսլավ Գելզինը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Տուրեն կարող է գլխավորել ռուսական «Սոչի» ակումբի սելեկցիայի բաժինը:
Հիշեցնենք, որ Յայան 2003-2005 թվականներին հանդես է եկել Դոնեցկի «Մետալուրգում»:
Հավելենք, որ «Օլիմպիկն» Ուկրաինայի Պրեմիեր լիգայում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը: