«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Յայա Տուրեն ասել է, որ կցանկանար մի օր վերադառնալ կատալոնական ակումբ՝ որպես մարզիչ:
«Ես ավարտում եմ մարզչական դասընթացներս: Ինձ համար «Բարսելոնան» թիմ է, որի կազմում կցանկանայի լինել: Չգիտեմ՝ դա կլինի երկրորդ թիմը, թե ակադեմիան, բայց ես ուզում եմ աշխատել «Բարսելոնայում»: Ես կցանկանայի աշխատել Լա Մասիայում․ Բարսելոնայում ես դեռ տուն ունեմ:
Գիտեմ, որ «Բարսելոնան» ինձ շատ է սիրում: Հեռանալու որոշումը մեծ դժվարությամբ տրվեց ինձ: Ես այնտեղ ունեի ամեն ինչ՝ ֆուտբոլ, կյանք: Լավագույն խաղացողները՝ Չավին և Ինիեստան, խաղում էին իմ կողքին, այդ պատճառով ես ուզում եմ լինել Բարսելոնայում», — ասել է Տուրեն Cadena SER- ին տված հարցազրույցում: