«Միլանի» նախկին հարձակվող Պատոն խոստովանել է, որ երազում է վերադառնալ միլանյան ակումբ: Ներկայումս խաղացողը թիմ չունի:
«Գերազանց հիշողություններ ունեմ «Միլանի» հետ կապված. 150 խաղ, 63 գոլ, Սկուդետո ու Իտալիայի Սուպերգավաթ: «Միլան» վերադառնալը երազանք կլիներ, նա միշտ իմ սրտում կլինի:
Նորից կուզեի խաղալ «Միլանում», մի երկու խաղը բավական կլիներ, որ համոզեի մարզչին: Իբրա՞ն: Ես նրա հետ գերազանց զույգ կկազմեի հարձակման գծում»,-Պատոյի խոսքերն է փոխանցում Football Italia-ն: