«Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին մեկնաբանել է այն լուրերը, որ թիմի կենտրոնական պաշտպան Դիոպը տեղափոխվելու է Լոնդոնի «Տոտենհեմ», տեղեկացնում է Daily Mail-ը:
«Ես չեմ կարծում, որ Դիոպը ամենակարևոր խաղացողն է մեզ համար:
Մենք կքննարկենք, թե ում պետք է գնենք այս ձմռանը, և որ դիրքերում կարող ենք բարելավել մեր կազմը: Բայց այս պահին չենք մտածում տրանսֆերային պատուհանի մասին:
Երեք կարևոր հանդիպումներ կան, որից հետո կխոսենք գնումների մասին»,- ասել է անգլիական ակումբի մարզիչը:
Հիշեցնենք, որ Դիոպին իր թիմում է ուզում տեսնել «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն: