Անգլիական ֆուտբոլային լիգան իր կայքում հրապարակել է «Լիվերպուլի» դեմ հետաքննության արդյունքները, ինչը բացվել էր լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի խաղից հետո, որն ավարտվել էր «Միլթոն-Քինս Դոնսի» նկատմամբ 2:0 հաշվով հաղթանակով:
Մերսիսայդցիները խուսափել են մրցաշարից հեռացվելուց և դրա փոխարեն պետք է վճարեն 200 հազար ֆունտ ստերլինգ (ավելի քան 224 հազար եվրո) տուգանք:
Ընդ որում, գումարի կեսը պայմանականորեն է դրված «Լիվերպուլի» վրա, և ակումբը ստիպված կլինի վճարել միայն այն դեպքում, եթե հաջորդ մրցաշրջանում նույնպես խախտի կանոնները:
Հիշեցնենք, որ «Լիվերպուլի» կազմում «ՄԴ Դոնսի» դեմ խաղում Պեդրո Չիրիվելան դուրս է եկել դաշտ, սակայն իրավունք չուներ մասնակցել լիգայի գավաթին: