«Դալասի» պաշտպան Բրայան Ռեյնոլդսը կարիերան կշարունակի Իտալիայում: 19-ամյա ֆուտբոլիստը վեց ամիս վարձավճարով կանցկացնի «Բենեվենտոյում», որից հետո պայմանագիր կստորագրի «Յուվենտուսի» հետ, հայտնում է Goal-ը: Գործարքը կարող է կնքվել արդեն հաջորդ շաբաթ:
Ռեյնոլդսը «Դալասի» ակադեմիայի սան է: Նա MLS-ում իր նորամուտը նշեց 2019-ի մայիսին: 2020 մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է առաջնության 17 հանդիպում և կատարել է չորս գոլային փոխանցում:
Ռեյնոլդսի տրանսֆերի արժեքը գնահատվում է 8 միլիոն եվրո: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ամերիկացու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Ռոման», «Ֆիորենտինան» և «Բրյուգեն»:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում «Յուվենտուսի» կազմում հանդես է գալիս ևս մեկ ամերիկացի ֆուտբոլիստ՝ Վեսթոն Մակքենին, ով թուրինյան ակումբում խաղում է վարձավճարով։ Վերջերս հայտնի էր դարձել, որ իտալական գրանդը ձեռք կբերի նրա ամբողջակա տրանսֆերը «Շալկեից»։