Հարձակվող Լուկա Յովիչը չի օգնի Մադրիդի «Ռեալին» Լա Լիգայի 18-րդ տուրի «Օսասունայի» հետ խաղում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ֆուտբոլիստը ընդգրկվել էր 23 ֆուտբոլիստների մեջ Պամպլոնա ուղևորության համար, բայց նախախաղային մարզման ժամանակ ձախ ոտքի վնասվածք է ստացել:
Այս մրցաշրջանում Լուկա Յովիչը մասնակցել է Լա լիգայի 4 խաղի:
Լա Լիգայի 18-րդ տուրի շրջանակում «Օսասունան» սեփական հարկի տակ կընդունի Մադրիդի «Ռեալին»։ Հանդիպումը կկայանա այսօր՝ հունվարի 9-ին, մեկնարկը՝ Երևան ժամանակով կեսգիշերին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Օսասունայի» հաղթանակը գնահատում է 7,00 գործակցով, ոչ ոքին՝ 4,75, իսկ «Ռեալի» հաղթանակը՝ 1,50