ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի լավագույն գոլի հեղինակի չորս թեկնածուներին:
«Այաքսի» կիսապաշտպան Խակիմ Զիեշը հաղթական գոլ է խփել «Վալենսիայի» հետ խաղում (3:0): «Բավարիայի» պաշտպան Յոզուա Կիմիխը «Տոտենհեմի» հետ խաղում (7:2) հավասարեցրեց հաշիվը: «Լիվերպուլի» կիսապաշտպան Սադիո Մանեն բացեց հաշիվը «Զալցբուրգի» հետ խաղում (4:3):
Թեկնածուների թվում են նաև «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսի երկու գոլերից առաջինը «Ինտերի» հետ խաղում (2:1):
Գոլերը կարելի է դիտել ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում: