Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է կորոնավիրուսի համաճարակի տարածման մասին, հաղորդում է Sport. es-ը:
«Մարդիկ այժմ ֆուտբոլի մասին չեն մտածում: Նրանք ցանկանում են դուրս գալ տնից և չվախենալ իրենց առողջության համար:
Ես չեմ մտածում Ուրուգվայ վերադառնալու մասին: Բարսելոնայի իմ տանը մեկուսացնելով ես ավելի շատ եմ օգնում իմ հայրենակիցներին:
Իմ ընտանիքի կողքին եմ, հոգ եմ տանում երեխաներիս առողջության մասին:
Մարդիկ պետք է հետևեն բժիշկների հորդորներին»,- ասել է Սուարեսը:
Հիշեցնենք, որ Իսպանիայում կորոնավիրուսի համաճարակը շարունակում է թափ հավաքել: