«Վուլվերհեմփթոնը» վարձակալությունից հետ է կանչել Պատրիկ Կուտրոնեին, որը հանդես էր գալիս «Ֆիորենտինայում»։
Իտալացի ֆուտբոլիստը «Ֆիորենտինայում» հանդես էր գալիս անցած տարվա հունվարից։
«Բարի վերադա՛րձ, Պատրի՛կ»,-ասվում է «Վուլվզի» Twitter-ի էջում տարածած հաղորդագրության մեջ։
Patrick Cutrone has been recalled from his loan at @ACFFiorentinaEN to join up with Nuno’s squad for the remainder of the season.
Welcome back, Patrick!
🇮🇹👋
— Wolves (@Wolves) January 7, 2021
Ընթացիկ մրցաշրջանում Կուտրոնեն «Ֆիորենտինայում» 11 հանդիպման է մասնակցել ու արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։