«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն ամփոփել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Ինտերի» հետ կայացած խաղը (2-1):
«Ես կասեմ, որ արդարացի արդյունք էր, իսկ «Ինտերի» մարզիչը կասի, որ դա այդպես չէ:
«Ինտերը» հիանալի թիմ է, և նրանք ապացուցեցին դա առաջին խաղակեսում: Մենք 2-րդ խաղակեսում դուրս եկանք պայքարելու և վճռորոշ գոլեր խփեցինք:
«Ներաձուրիները» հաղթել են Ա Սերիայում իրենց առաջին 6 խաղերը և գոլ խփեցին առաջին իսկ հնարավորությունից: Մենք փոփոխություններ արեցինք, արագացրինք տեմպը, և դա մեծ ազդեցություն ունեցավ խաղի վրա:
Մենք գիտենք, որ Մեսսին բացառիկ է, հասկանալի է, որ նա փոփոխություն է մտցնում: Նա լավագույն ֆիզիկական վիճակում չէր, բայց ավելացնում է: Ավելի ուշ մենք տեսանք նրա փոխանցումը 2-րդ գոլի դրվագում, այնպես որ, նրա մոտ ամեն ինչ դեպի լավն է գնում», – Վալվերդեի խոսքերն է մեջբերել Football Italia-ն: