«Լիվերպուլը» ցավակցել է Gerry and Pacemakers խմբի առաջատար երգիչ Ջերի Մարսդենի կապակցությամբ:
Հանրաճանաչ երգիչը կյանքից հեռացել է կիրակի օրը 78 տարեկան հասակում երկարատև հիվանդությունից հետո, որը կապված չէ քովիդի հետ:
«Լիվերպուլի» հիմնի՝ You’ll Never Walk Alone երգի Մարսդենի տարբերակը հենց հնչում է «Էնֆիլդում»:
«Ջերիի ձայնն ուղեկցել է մեզ մեր ամենամեծ խաղերի ընթացքում: Նրա հիմնը միավորեց խաղացողներին, մարզչական շտաբին ու ողջ աշխարհի երկրպագուներին՝ օգնելով իսկապես ինչ-որ յուրահատուկ բան ստեղծել:
Դու երբեք մենակ չես լինի»,-ասված է ակումբի հայտարարության մեջ: