Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Airthings Masters մրցաշարում գրավեց երկրորդ տեղը։
Հայ գրոսմայստերը Facebook-ի իր էջում անդրադարձել է մրցաշարում իր ելույթներին։ Արոնյանը լուսանկար է հրապարակել իր շան հետ ու գրառում կատարել․
«Լավ պայքար էր, Պոնչի՛կ (շան անունը/խմբ․)։ Հաջորդ անգամ մենք հաղթելու ենք, ես խոստանում եմ։ Շնորհակալ եմ աջակցության համար»,-գրել է Արոնյանը։