Nicematin-ի փոխանցմամբ՝ «Մոնակոյի» գլխավոր մարզիչ Լեոնարդո Ժարդիմը կազատվի իր պաշտոնից Լիգայի 1-ի 19-րդ տուրի «Լիլի» հետ խաղից հետո:
Ակումբը կազատի պորտուգալացուն ՝ անկախ խաղի արդյունքից: Ընթացիկ մրցաշրջանում «Մոնակոն» անցկացրած 17 հանդիպումներից հետո 9-րդ տեղում է, իր ակտիվում ունենալով 25 միավոր:
Ժարդիմը «Մոնակոյին» հասցրել է Չեմպիոնների լիգայի 2016/17 մրցաշրջանի կիսաեզրափակիչ, սակայն այնուհետև աշխատանքից հեռացվել էր անբավարար արդյունքների պատճառով: Թիերի Անրին եկավ փոխարինելու նրան, բայց չներկայացրեց պատշաճ արդյունքներ, այդ իսկ պատճառով ակումբի ղեկավարությունը վերադարձրեց Ժարդիմին: