Դոնեցկի «Շախտյորի» երիտասարդ դարպասապահ Անատոլի Տրուբինը կարիերան կշարունակի «Ինտերում», տեղեկացնում է Calciomercato-ն:
Իտալական ակումբի ղեկավարությունը ուշադրություն է դարձրել նրա խաղին Չեմպիոնների լիգայի խաղարկությունում:
Նշվում է, որ Տրուբինը համարվում է Սամիր Հանդանովիչի ապագա փոխարինողը, քանի որ 36-ամյա դարպասապահը մոտ է միլանյան ակումբը լքելուն:
Հավելենք, որ Տրուբինն ընթացիկ մրցաշրջանում հիմնական կազմից դուրս է թողել փորձառու դարպասապահ Անդրեյ Պյատովին: