Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Վուլվերհեմփթոնը» ընդունել էր «Տոտենհեմին»։
Հանդիպման հենց մեկնարկում լոնդոնյան թիմն առաջ անցավ հաշվի մեջ։ Առաջին րոպեին «Տոտենհեմի» կազմում աչքի ընկավ Տանգի Նդոմբելեն։
Ժոզե Մոուրինյոյի թիմը երկար ժամանակ կարողացավ պահել հաղթական հաշիվը, սակայն խաղավերջում «Վուլվզը» հետ բերեց կորցրածը։ 86-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Ռոման Սայսը։
Խաղն ավարտվեց 1-1 հաշվով։ Այս արդյունքից հետո «Տոտենհեմը» միավորների քանակը հասցնում է 26-ի ու 5-րդն է մրցաշարային աղյուսակում։ «Վուլվերհեմփթոնը» միավորների քանակը հասցնում է 21-ի ու 11-րդն է։